Մադոննայի ավագ դուստրը՝ Լուրդես Լեոնը, ցուցադրել է իր կազմվածքը՝ թափանցիկ ժանյակավոր բոդիով։
Նա համարձակ հանդերձանքով սելֆի է արել Նյու Յորքի իր տանը: Լուրդեսն ամբողջացրել է իր տեսքը սեւ կոշիկներով:
Աղջիկը երկար տարիներ մոդել է աշխատել, իսկ հիմա իր ուժերը փորձում է երաժշտության մեջ։ Նա արդեն ելույթ է ունեցել այնպիսի միջոցառումների ժամանակ, ինչպիսին է IFEMA-ի Brava Madrid 2023 երաժշտական փառատոնը:
Լուրդեսը 2014-ից 2018 թվականներին սովորել է Միչիգանի համալսարանի երաժշտության, թատրոնի եւ պարի դպրոցում:
2022 թվականի օգոստոսից նա սկսել է երաժշտություն թողարկել Lolachol մականվան ներքո։