Nestle-ն յոթերորդ տարին անընդմեջ դարձել է սննդամթերքի ամենաթանկ ապրանքանիշերի համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջատարը, հայտնել է Brand Finance խորհրդատվական ընկերությունը։
Չնայած այն հանգամանքին, որ ապրանքանիշի արժեքը տարվա ընթացքում նվազել է 7%-ով՝ հասնելով 20,8 միլիարդ դոլարի, Nestle-ի բարձր հեղինակությունը և կայունությունը նրան օգնեցին պահպանելու առաջին հորիզոնականը համաշխարհային սննդի արդյունաբերության մեջ, նշվում է զեկույցում։
The Lay’s ապրանքանիշը բարձրացել է երկրորդ հորիզոնական: Տարվա ընթացքում դրա արժեքն աճել է 9%-ով՝ հասնելով 12 միլիարդ դոլարի, Lay’s-ի ուժեղ ֆինանսական ցուցանիշները և նորարարական արտադրանքները, ինչպիսին Flavour Swap-ը և MAX-ն են, նպաստել են ցուցանիշի աճին: Երրորդ հորիզոնականում Yili ապրանքանիշն է, որի արժեքը, ըստ Ագրոէքսպորտի՝ գնահատվում է 11,6 միլիարդ դոլար։
Ընդհանուր առմամբ, սննդամթերքի և խմիչքների համաշխարհային սեգմենտն այս տարի բախվել է ապրանքանիշի արժեքի 4% անկման հետ և հասել մոտ 268 միլիարդ դոլարի:
«Սպառողներն ավելի հաճախ նախապատվությունը տալիս են ոչ թե խոշոր ապրանքանիշերին, այլ ավելի փոքր մասնավոր մակնիշի ապրանքներին, որոնք եզակի և անհատականացված մթերք են առաջարկում»,-նշում են Brand Finance-ի վերլուծաբանները: