Քիմ Քարդաշյանին նորից մեղադրել են Բյանկա Սենսորիի ոճը կրկնօրինակելու մեջ

Քիմ Քարդաշյանին նորից մեղադրել են Քանիե Ուեսթի կնոջ՝ Բյանկա Սենսորիի ոճը կրկնօրինակելու մեջ։ Քիմը նոր գլամուրային լուսանկարներ է տեղադրել Instagram-ում, որոնցում նա սպիտակ տրիկոյով եւ տոպով է։

Նրա հագածը շատ նման է տրիկոյի եւ զուգագուլպաների համարձակ համադրումներին, որոնցով աչքի է ընկնում Բյանկան։

Բայց ի տարբերություն Բյանկայի՝ Քիմը ներքնաշորով է։

Թեեւ Քիմի լուսանկարները հրապարակվել են մեկ-երկու օր առաջ, դրանք, ամենայն հավանականությամբ, արվել են մի քանի ամիս առաջ, երբ Քիմը դեռ շիկահեր էր։

Comments (0)
Add Comment