Դերասանուհի եւ մոդել Ջուլիա Ֆոքսը, որը հայտնի է իր համարձակ մերկ հագուստներով, ցույց է տվել, թե ինչպես պետք է օգտագործել վարտիքը որպես աքսեսուար։
34-ամյա դերասանուհին Ադամ Սենդլերի «Սիրում եմ քեզ» Netflix-ի նոր ֆիլմի եւ Բիլ Սքարսգարդի ու FKA Twigs-ի «Ագռավ» ֆիլմի պրեմիերային հայտնվել է հերթական հետաքրքիր հանդերձներով։ Այս անգամ նա ամբողջովին հագնված է, բայց եւ այնպես հաջողացրել է ցույց տալ իր ներքնազգեստը՝ վարդագույն մետաքսե վարտիքը հագնելով կիսաշրջազգեստի վրայից։
Ատլասե ժանեկազարդ ներքնազգեստը աչքի է ընկնում մուգ հանդերձների ֆոնին եւ համադրված է վարդագույն պայուսակի հետ։
Երկրպագուները հիացմունքի մեջ են այդ կերպարից․ նրանք մեջբերում են Charli XCX-ի «I’m so Julia» երգը, որը ստեղծվել է աստղից ոգեշնչվելով, ինչպես նաեւ երգչուհու վերջին սինգլը Բիլի Այլիշի հետ՝ «Guess»-ը։
«Ջուլիան իսկապես կարծում է, որ պետք չէ կռահել իր ներքնազգեստի գույնը»,- նշել է երկրպագուներից մեկը։