Թրեւիս Բարքերը կարոտում է Քորթնի Քարդաշյանի հետ «սեքս մարաթոնները», բայց նա «չի կարող հասնել» ամուսնու սեքսուալ ախորժակի» հետեւից, հավաստիացրել է In Touch-ը։
«Նրանց միջեւ ձգողականություն դեռ կա, բայց նրանք միմյանց վրա նույնքան հաճախ չեն նետվում, ինչպես առաջ, եւ Թրեւիսի համար դժվար է հասկանալ դա»,- պատմել է ինսայդերը։ «Թրեւիսը կարող է բավական անվստահ զգալ իրեն Քորթնիի հետ, եւ նա ինքնահաստատվում է իրենց մարաթոնյան սեքս-սեսիաների ժամանակ»։ «Հիմա, երբ Քորթնին երեխա է ունեցել, նա պարզապես չի կարող հասնել Թրեւիսի եռանդի հետեւից ննջարանում»,- տեղեկացրել է աղբյուրը։ «Քորթնին հիմնականում հոգնած է եւ պարզապես դրա տրամադրությունը չունի»։
Ինսայդերը նշել է, որ Քորթնին «նույնքան տարված է ամուսնով», ինչպես եւ իրենց մեղրամսի ժամանակ։ «Նա սիրում է Թրեւիսին, բայց կնախընտրեր ժամանակի մեծ մասն անցկացնել գրկախառնվելով, ոչ թե սեքսով զբաղվելով, ինչպես ճագարները, եւ Թրեւիսի համար դժվար է հասկանալ դա»։ «Նա ձգտում է իրերին նայել կնոջ տեսանկյունից եւ չճնշել, բայց, անշուշտ, դա հարաբերություններում որոշ լարվածություն է մտցնում»,- ասում է աղբյուրը։ Բացի այդ, նախկին ամուսնու՝ Սքոթ Դիսիկի որդու՝ Մեյսոնի հոր հետ ապրելու որոշումը լուրջ հարված է եղել Քարդաշյանի համար։ «Քորթնին փորձում է թաքցնել դա, բայց խիստ վշտացած է եւ իրեն է մեղադրում, եւ դա նույնպես հեռու է պահում նրան սեքսից»։