Ռիկի Մարտինը կիսվել է իր երկու կրտսեր երեխաների հազվագյուտ լուսանկարներով։ 52-ամյա երգիչն Instagram-ում հրապարակել է 5-ամյա դստեր՝ Լյուսիայի եւ 4-ամյա որդու՝ Ռենի մի քանի հիասքանչ լուսանկարներ, որոնք արված են լողավազանում:
«Հայրիկ = լավագույն զբոսանք թեմատիկ այգում. տոմս չի պահանջվում», — մակագրել է Ռիկին գրառումը:
Առաջին լուսանկարում Ռիկին լայն ժպտում է, մինչ Լյուսիան եւ Ռենը կանգնած են նրա ուսերին: Երկրորդ լուսանկարում Ռիկին նստած է բազմոցին, իսկ երեխաները բարձրանում են նրա վրա։
Ռիկին Լյուսիայի եւ Ռենի խնամակալությունը կիսում է նախկին ամուսնու՝ Ջվան Յոսեֆի հետ։ Ռիկին նաեւ երկվորյակ տղաների՝ Մատեոյի եւ Վալենտինոյի հայրն է, որոնք ծնվել են 2008 թվականի օգոստոսին փոխնակ մոր միջոցով: