Այսօր սմարթֆոնները դարձել են մեր առօրյայի անբաժանելի մասը և պարունակում են բազմաթիվ հավելվածներ, լուսանկարներ, տեսանյութեր և այլ տվյալներ, որոնք ժամանակի ընթացքում կարող են զգալի տեղ զբաղեցնել սմարթֆոնի հիշողությունում։ MTS-ի մանրածախ ցանցի հեռախոսակապի բաժնի ղեկավար Նատալյա Գոլիցինան Gazeta.Ru-ի հետ զրույցում ներկայացրել է մի քանի խորհուրդ, թե ինչ պետք է ջնջել սմարթֆոնից՝ դրա կյանքի ցիկլը երկարացնելու համար։
Երրորդ կողմի հավելվածները կարող են զգալի ծավալի տեղ զբաղեցնել սարքի հիշողությունում, ուստի արժի ժամանակ առ ժամանակ վերանայել ձեր տեղադրած հավելվածները և ազատվել նրանցից, որոնք արժեք չեն ավելացնում: Օրինակ, եթե հավելվածը չի օգտագործվել ավելի քան մեկ ամիս, օգտատերը, հավանաբար, դրա կարիքը չունի:
Հաճախ մարդիկ տեղադրում են մի քանի հավելվածներ՝ նմանատիպ գործառույթներով, օրինակ՝ տարբեր աշխարհագրական ծառայություններ: Նման դեպքերում արժե համեմատել նրանց հնարավորությունները և թողնել միայն մեկը, որը լավագույնս բավարարում է ձեր կարիքները։
Հարկ է նաև հիշել, որ շատ հավելվածներ պահում են քեշը և ժամանակավոր ֆայլերը, որոնք ժամանակի ընթացքում կուտակվում են, և զբաղեցնում են հիշողության սկավառակի վրա արժեքավոր տարածք: Ծրագրերի մեծ մասի կարգավորումներում կա քեշավորված տվյալների մաքրման տարբերակ, որը չի ազդի կարևոր ֆայլերի վրա, բայց կօգնի ազատել տարածքը: Կարելի է նաև օգտագործել հատուկ ծառայություններ, որոնք նախատեսված են քեշը մաքրելու համար: Պետք չէ մոռանալ բրաուզերների և այլ հավելվածների կողմից ստեղծված ժամանակավոր ֆայլերի մասին, որոնք կարելի է ջնջել՝ չկորցնելով որևէ կարևոր տեղեկություն։
Մեդիա ֆայլերը, ներառյալ լուսանկարները, տեսանյութերը և երաժշտությունը, հաճախ զբաղեցնում են սարքի հիշողության մեծ մասը: Տարածք ազատելու համար կարելի է հեռացնել կրկնօրինակները՝ օգտագործելով հատուկ հավելվածներ, որոնք հեշտացնում են գործընթացը: Օրինակ՝ iOS սմարթֆոններն ունեն նաև կրկնօրինակ որոնման գործառույթ, որը հասանելի է ներկառուցված Photos հավելվածում:
Մեդիա ֆայլերը ամպային ծառայություններ տեղափոխելը ևա հիշողությունն ազատելու հիանալի միջոց է: Ի վերջո, կարելի է ստուգել ձեր արած լուսնկարները և ջնջել նրանք, որոնք այդքան էլ հաջող չեն, որպեսզի դրանք չկուտակվեն սարքի հիշողության մեջ: