Մահացել է ավստրիացի միլիարդատեր Ռիչարդ Լյուգները, որը հայտնի է նրանով, որ վճարում էր այնպիսի հեղինակությունների, ինչպիսին են Քիմ Քարդաշյանը եւ Փամելա Անդերսոնը, հարյուր հազարավոր դոլարներ այն բանի համար, որպեսզի նրանք ուղեկցեն իրեն շքեղ միջոցառումներում։ Նա 91 տարեկան էր։ Լյուգները մահացել է վեցերորդ կնոջ՝ 42-ամյա դերասանուհի Սիմոնա Ռեյլենդերի հետ ամուսնանալուց երկու ամիս անց։
Ինչպես տեղեկացրել է Page Six-ը, ավստրիացի գործարարը վախճանվել է Վիեննայի իր վիլլայում։
Հանգուցյալ շինարարական մագնատը իրեն ամուսնական կապերով կապել էր 42-ամյա Ռեյլենդերի հետ հունիսին Վիեննայի ռատուշայում։ Զույգը, որի տարիքային տարբերությունըը 49 տարի էր, ասել է «այո» 50 հյուրերի եւ մամուլի 30 ներկայացուցիչների առջեւ։
Ավելի ուշ նորապսակ կինը տեղի ԶԼՄ-ներին հայտնել էր, որ «շատ երկար առաջին ամուսնական գիշեր են ունեցել»։ Ավելի երկար, քան հարսանիքի օրը»։
Տեղեկացվել է, որ Լյուգները հոսպիտալացվել է հարսանիքից հետո շատ չանցած՝ մեջքի ուժեղ ցավի պատճառով, հայտնել է The Sun թերթը հունիսի 21-ին։ Նա դա բացատրել է հեծանվատրենաժորով եւ ստիպված է եղել ամեն օր ցավազրկող ներարկումներ ստանալ։
Նրա առողջությունը շարունակել է վատանալ, հուլիսի 12-ին նրան շտապ տեղափոխել են Վիեննայի ընդհանուր պրոֆիլիի հիվանդանոց սրտի փականի խանգարման պատճառով։ Դրանից հետո, ինչպես հայտնի է դարձել, Լյուգները տեղեկացրել է, որ իր թաղումն արդեն նախատեսված է, իսկ շիրմաքարն՝ արդեն պատվիրված։ «Ես ցանկանում էի, որ ամեն բան կազմակերպված լինի։ Իմ ժառանգները պետք է իմանան ինչ անել»,- ասել էր նա լրագրողներին այդ ժամանակ։
Վերջերս Լյուգները տեղեկացրել էր, որ Ռեյլենդերը լրիվ ստանձնել է իր բիզնեսի կառավարումը։ «Իմ կինը հիմա տաբատ է հագնում։ Նա պետք է ակտիվորեն աջակցի ինձ։ Այսուհետ մենք կկիսենք իմ աշխատանքը»,- ասել էր նա՝ կնոջն անվանելով իր կայսրության «միակ բոսը»։
Լյուգների կարիերան վերելք ապրեց այն բանից հետո, երբ նա բացեց Lugner City-ն՝ Ավստրիայում մեծությամբ յոթերորդ առեւտրի կենտրոնում 1990թ.։ Նա նաեւ փորձել է առաջադրվել Ավստրիայի նախագահի պաշտոնում 1998 եւ 2016թթ.։