ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր սիրելիի հետ միաժամանակ նույն բաների մասին կխորհեք, սակայն միանգամայն տարբեր հետեւություններ կանեք:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելիին դժվար կլինի հասկանալ ձեր մտադրություններն ու ցանկություննրը: Դուք ստիպված եք ամեն ինչ ինքներդ ասել նրան:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր աշխատեք ձեր սիրելիին ապացուցել, որ նա աշխարհի ամենահրաշալի մարդն է: Դուք այդկերպ կպայքարեք նրա թերարժեքության բարդույթի հետ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Անգամ եթե ամեն ինչ լավ է, միեւնույն է` հոգու խորքում դուք տխրում եք: Աշխատեք ձեր տխրությամբ չվարակել ձեր սիրելիին:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք ձեզ միայնակ կզգաք: Սակայն ձեր սիրելին անպայման կզգաք դա եւ կհանգստացնի ձեզ:

ԿՈՒՅՍԵՐ

Լավ օր է թեթեւ սիրախաղի համար: Այսօր հակառակ սեռի բոլոր ներկայացուցիչները կգերվեն ձեզանով:

ԿՇԵՌՔՆԵՐ

Դուք համառորեն չեք ցանկանում տեսնել այն, ինչ կատարվում է հենց ձեր աչքերի առաջ: Իրավիճակը փոխվում է ամեն օր, սակայն դուք ձեզ այնպես եք պահում, ասես ոչինչ չի եղել: 

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր աստղերը հուշում են ձեզ մոռանալ սիրային հարցերի մասին եւ զբաղվել տան մաքրությամբ: Ավելի լավ է` սկսեք վաղ առավոտից: Մաքրությունը առողջության գրավականներից է:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ չեք կարող ձեր սիրելիից պահանջել այն, ինչ սովորաբար պահանջել եք հակառակ սեռի այլ ներկայացուցիչներից, ովքեր եղել են ձեր սիրելին:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելին ցանկություն չի ունենա ձեզ հետ երկար ժամանակ անցկացնելու, քանի որ բազում այլ գործեր կունենա:

ՋՐՀՈՍՆԵՐ

Միթե ձեզ այլեւս չեն սիրում… այսօր փաստերը կխոսեն այդ մասին, եւ դրան չհավատալը պարզապես անհնար կլինի:

ՁԿՆԵՐ

Այսօր ընտանեկան խաղը կլինի ձեր հանգստի լավագույն տարբերակը: Ավելի լավ է ընտրեք սեղանի որեւէ խաղ կամ էլ փազլ:

Comments (0)
Add Comment