Թոմ Քրուզի եւ իսպանացի երգչուհի Վիկտորիա Կանալի հարաբերությունները, հնարավոր է, բարեկամականից վերածվել են մի ինչ-որ ավելի ռոմանտիկ հարաբերության, տեղեկացրել է Daily Mail-ը։
Հոլիվուդյան աստղի գործընկերները զարմացել էին, երբ Կանալն Օքսֆորդշիրում այցելել էր «Առաքելությունն անիրականանալի է 8»-ի նկարահանման հրապարակ։ Նա այնտեղ է անցկացրել օրվա մեծ մասը՝ խոսակցություններ առաջացնելով այն մասին, որ զույգը, որի տարիքային տարբերությունը կազմում է ավելի քան 35 տարի, գուցե, սիրավեպ ունի։
«Այս ամենը շատ տարօրինակ է»,- ասել է նկարահանող խմբի անդամներից մեկը։ «Թոմը Վիկտորիային հրավիրել է ամբողջ օրը հետեւել նկարահանումներին, իսկ նա դա չի անում իր պատահական ընկերների համար։ Երբ Վիկտորիան հայտնվեց, շատ բամբասանքներ հնչեցին։ Քիչ հավանական էր թվում, որ նրանք կարող են այլ հարաբերություններ ունենալ, բայց նրանք գրեթե անբաժան են ու հաճախ են հանդիպում»։
Աղբյուրները նշում են, որ զույգը հանդիպել է առնվազն հինգ անգամ։ 25-ամյա Կանալը, ինչպես ասում են, նաեւ այցելել է Քրուզի լոնդոնյան շքեղ տունը Նայթսբրիջում։