Քրիս Ջենների Instagram-ի վերջին գրառումը երկրպագուներին շփոթության մեջ է գցել՝ շատերը կասկածի տակ են դրել նրա անթերի արտաքինի իրական լինելը:
68-ամյա Քրիսը երեք լուսանկարներում գովազդել է սպորտային հագուստի ապրանքանիշը, սակայն ամենաշատ ուշադրությունը գրավել է նրա երիտասարդ, առանց կնճիռների դեմքը:
Առաջին լուսանկարում նա կրում է բաց վարդագույն վերնաշապիկ, լեգինսներ եւ սպորտային կոշիկներ: Մեկ այլ լուսանկարում Քրիսը, որի հայտնի դուստրերը հաճախ են քննադատության ենթարկվել ֆիլտրերի չափից ավելի օգտագործման համար, հագել է նուրբ կապույտ մարզահագուստ, իսկ երրորդ լուսանկարում շագանակագույն հագուստով է։
«Կարծես արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված Քիմի եւ Քրիսի հիբրիդը լինի»,-նշել է հետեւորդներից մեկը: Մյուսները նույնպես նկատել են Քիմի հետ նմանությունը։ Մի մասն էլ խորհուրդ է տվել Քրիսին չափազանց շատ ֆոտոշոփ չօգտագործել: «Դու գեղեցիկ ես, Քրիս… մի չարաշահիր դեմքիդ ֆոտոշոփը»: