Հուլիսի 26-ին, ժամը 20:30-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի զբոսայգու բացօթյա բեմում հանդես կգա Արցախի պետական ջազ նվագախումբը (ղեկավար՝ Տիգրան Սուչյան):
Համերգին մասնակցում են նաեւ ժամանակակից հիփ-հոփ կատարող Նարեկ Հովսեփյանը (A-Chilla) եւ Ժաննա Դավթյանը (վոկալ)։
Ծրագրում՝ հայկական եւ արտասահմանյան դասական ջազային եւ հեղինակային ստեղծագործություններ։
Արցախի պետական ջազ նվագախումբը հիմնադրվել է 2004-ին: Հիմնադրման օրվանից նվագախումբը բազմաթիվ ելույթներով հանդես է եկել Արցախի, Հայաստանի եւ ՌԴ բեմերում: