Իտալիայի հավաքականի, «Ինտերի», «Յուվենտուսի», «Միլանի» նախկին խաղացող, Եվրոպայի չեմպիոն, կարիերան ավարտած Լեոնարդո Բոնուչին վստահություն է հայտնել, որ իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ «Նապոլին» կհասնի բարձր արդյունքների։
«Համաձայն եմ, որ «Նապոլին» Ա Սերիայում Կոնտեի ղեկավարությամբ կարող է գրավել առնվազն երկրորդ տեղ։ Անցած մրցաշրջանի խնդիրներից հետո «Նապոլին» ճիշտ ընտրություն կատարեց։ Նրանք հրավիրեցին աշխարհի լավագույն մարզիչներից մեկին, որը տալիս է ճիշտ ֆուտբոլային գիտելիքներ։ Դա այն է, ինչ մենք ենք տեսել «Յուվենտուսում»։
«Նապոլին» ունի ուժեղ եւ բարձրակարգ կազմ, եւ Կոնտեն կարող է դրսեւորվել»,- Բոնուչիի խոսքը մեջբերում է Calciomercato-ն։
Իտալիայի անցած առաջնությունում «Նապոլին» գրավել է 10-րդ տեղը։