Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը տարեկան ծախսում է 11 միլիոն ռուբլի (124 հազար դոլարից մի փոքր ավելի) Դուբայում իր երեխաների կրթության վրա, հայտնում է kp.ru-ն։
Աղբյուրի համաձայն՝ Կիրկորովի երեխաները սովորում են Դուբայի Swiss International Scientific School դպրոցում։ Այս ուսումնական հաստատության սաներն ապրում են մինչև երկու անձի համար նախատեսված սենյակներում՝ «ինչպես հինգաստղանի հյուրանոցում»։
Դասերից հետո երեխաները հաճախում են ակումբներ, էքսկուրսիաներ, կարիերայի ուղղորդման դասընթացներ եւ այլն։ Դպրոցի տարածքում կա 50 մետրանոց լողավազան, ֆուտբոլի դաշտ, թենիսի կորտեր, երաժշտական եւ պարային ստուդիաներ։
Մինչ այս Կիրկորովի երեխաները սովորում էին Մոսկվայի շրջանի մասնավոր դպրոցում, որտեղ ուսուցումն արժե տարեկան մինչեւ 1,5 միլիոն ռուբլի: Նոր ուսումնական հաստատությունում գներն ավելի բարձր են՝ մեկ երեխայի համար տարեկան 5 մլն 589 հազար ռուբլի։ Այս գինը կարող է աճել, քանի որ այն չի ներառում այնպիսի ծախսեր, ինչպիսիք են էքսկուրսիաները, բժշկական ապահովագրությունը եւ այլն:
Ֆիլիպ Կիրկորովը փոխնակ մորից երկու երեխա ունի. Նրա ավագ դուստրը՝ Ալլա Վիկտորիան, ծնվել է 2011 թ-ին, իսկ 2012 թվականին ծնվել է արտիստի որդին։ Տղային անվանել են Մարտին։