Քայլի Ջեններն իր լողազգեստների Khy ապրանքանիշի նոր գովազդային արշավում ցուցադրել է իր հայտնի բարեմասնությունները:
Լուսանկարներում 26-ամյա Քայլին կրում է մեկ կտորից բաղկացած լողազգեստ եւ լողալու համար նախատեսված սեւ մինի կիսաշրջազգեստ։
Երկրպագուները նկատել են, որ նա բավական նիհար է: Այնուամենայնիվ, ոմանք մեղադրել են Քայլիին՝ «մարմնի անիրատեսական չափանիշներին» աջակցելու համար։