Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է փսորիազի վատթարացումը ազդել Met Gala-ին նախապատրաստվելու վրա

Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է փսորիազի վատթարացումը ազդել Met Gala-ի միջոցառմանը նախապատրաստվելու վրա։

SHE MD Podcast-ի մի դրվագում ռեալիթի շոուի աստղը պատմել է փսորիազի դեմ իր պայքարի և այն մասին, թե ինչպես է հիվանդությունը սրվել Met Gala-ից առաջ:

Նա նշել է, որ սկսել է «մի փոքր հուսահատվել», երբ իր դեմքին սկսել է փսորիազ հայտնվել: «Աչքի մոտ մի կետ կար, որը մի փոքր այրվում էր: Ես հիշում եմ, որ այս շաբաթ պետք է գնայի Met Gala-ի միջոցառմանը, իսկ  (փսորիազը) ծածկել էր ամբողջ դեմքդ»,-ասել է նա: 

Փսորիազը աուտոիմուն հիվանդություն է և մաշկի քրոնիկ հիվանդություն, որը «բնորոշվում է բորբոքված, կարմիր բծերով, որոնք հաճախ վերածվում են գլխի, արմունկների, ծնկների և մեջքի ստորին հատվածում արծաթափայլ թեփուկների»:

Հարցին՝ արդյոք կարծում է, որ հիվանդության վատթարացումը կապված է Met Gala-ից առաջ եղած սթրեսի հետ, Քիմը պատասխանել է. «Ես փորձում եմ հիշել, թե ինչերի միջով էի ստիպված անցնել այդ պահին: Ես կարող էի շատ բան [ասել]»: Քարդաշյանը հավելել է, որ սա առաջին դեպքն էր, երբ փսորիազն արտահայտվել է իր դեմքի վրա։

Ռեալիթի-շոուի աստղը չի բացահայտել Met Gala-ի տարին և չի հստակեցրել, թե ինչն էր այն ժամանակ իր մոտ սթրես առաջացրել, սակայն նա նախկինում Allure-ին ասել էր 2022 թվականին, որ այդ տարվա Met-ին ընդառաջ փսորիազի բռնկում է ունեցել:

Նույն տարում նրան քննադատեցին նաև այն բանի համար, որ նա երեք շաբաթվա ընթացքում նիհարել է 16 ֆունտ, որպեսզի տեղավորվի միջոցառման համար Մերիլին Մոնրոյի խորհրդանշական զգեստներից մեկի մեջ:

Comments (0)
Add Comment