Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը չհաղթահարած Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել երկրպագուներին․
«Այս պարտությունը ցավալի է, բայց մենք գլուխներս բարձր ենք պահում, քանի որ Եվրոպայում մեր ճանապարհը շարունակվում է:
Շնորհակալ ենք ձեր աջակցության համար»:
Մինսկի «Դինամոյի» (Բելառուս) հետ պատասխան խաղում «Փյունիկը» Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում պարտվել էր 0:1 հաշվով։ Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0:
«Փյունիկը» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում եւ կմրցի Սլովակիայի «Սլովան Բրատիսլավայի» եւ Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգայի» դիմակայության պարտվողի հետ։