Վլադիմիր Արզումանյանն ինստագրամյան հետեւորդներին հայտնել է առաջիկայում սպասվող նորության մասին։ Երգիչը պատրաստվում է նոր տեսահոլովակ թողարկել, որի անոնսն արդեն հասանելի է նրա էջում։
Երգչի նոր երգը կոչվում է «Կյանք ու սեր»։ «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթողը տեղեկացրել է, որ երաժշտական նորությունը հասանելի կլինի հուլիսի 20-ին։
Վլադիմիրին շատերն են շնորհավորել մեկնաբանությունների բաժնում, այդ թվում՝ նրա տեսահոլովակի հերոսուհին։ «Շատ տաղանդավոր Վլադիմիր Արզումանյան, շնորհավորում եմ»,-գրել է Ռոզան։