ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը դարձել է 8th Batumi Municipality Cup միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող: Նա 9 հնարավորից վաստակել է 8.5 միավոր, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը:
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Արայի Մանուկյանը 7.5 միավորով զբաղեցրել է 3-րդ տեղը:
Մինչև 14 տարեկան պատանիների պայքարում 6.5 միավորով առաջին տեղը զբաղեցրել է Մանվել Առաքելյանը:
Աղջիկների պայքարում երկրորդ տեղը 6 միավորով զբաղեցրել է կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը։