Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսին 45 տիտղոսով բարելավեց իր ռեկորդը ֆուտբոլի պատմության մեջ ամենատիտղոսակիր ֆուտբոլիստի կարգավիճակում։
Արգենտինան երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց Ամերիկայի գավաթը՝ եզրափակիչում Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթելով Կոլումբիային։