Անգլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 21-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն ունի վնասվածք եւ կարող է պահանջվել վիրահատություն։ Այդ դեպքում նա բաց կթողնի մի քանի ամիս, հաղորդում է Relevo-ն։
Բելինգեմն ուսի վնասվածքը ստացել է անցած տարվա նոյեմբերին եւ պարբերաբար ցավազրկող դեղամիջոցներ է ստանում հանդիպումներից առաջ։
Անցած ակումբային մրցաշրջանում Բելինգեմն անցկացրել է 3644 րոպե եւ հոգնածություն ունի։
Եվրո-2024-ին նա մասնակցել է բոլոր հանդիպումներին։ Երկու խաղում նշանակվել է լրացուցիչ ժամանակ։ Բելինգեմը բաց է թողել ընդամենը 19 րոպե։
Անգլիան դուրս է եկել եզրափակիչ եւ տիտղոսը կվիճարկի հուլիսի 14-ին Բեռլինում Իսպանիայի հետ դիմակայությունում։