Շերոն Սթոունը պաշտպանել է Քեւին Սփեյսիին

Շերոն Սթոունը պաշտպանել է Քեւին Սփեյսիին։ The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում Սթոունն ասել է, որ Սփեյսին այսպես կոչված «չեղարկման մշակույթի» զոհ է դարձել եւ հոմոֆոբիայի պատճառով կորցրել է աշխատանքի հնարավորությունը:

Նրա կարծիքով պատճառներից մեկը, որ Սփեյսին բախվել է ավելի լուրջ հետեւանքների, քան մյուս տղամարդիկ, ովքեր մեղադրվում են սեռական ոտնձգության մեջ, այն է, որ նա մեղադրվել է տղամարդկանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ:

Դերասանուհին նաեւ պաշտպանել է Սփեյսիին մայիսին՝ The Telegraph-ին տված հարցազրույցում: Լիամ Նիսոնը, Ֆ. Մյուրեյ Աբրահամը և Սթիվեն Ֆրայը աջակցել են Սփեյսիին 4-րդ ալիքի վավերագրական ֆիլմաշարից հետո, որտեղ 10 տղամարդ մեղադրում էին նրան սեռական ոտնձգությունների մեջ:

Այնուհետեւ Սթոունը Սփեյսիին անվանել է «հանճարեղ»։ Նա մեղադրել է Սփեյսիին մեղադրանքներ առաջադրող տղամարդկանց «գաղտնի օրակարգ» ունենալու եւ անարգված դերասանին «օգտագործելու» մեջ։

Նոր հարցազրույցում Սթոունը խոստովանել է, որ «մարդիկ կատաղած են» իր վրա՝ Սփեյսիին մեղադրողների վրա մատնացույց անելու համար։ Սթոունը ինսուլտ է տարել 2001 թվականին եւ նշել, որ հաջորդ յոթ տարիների ընթացքում կինոարդյունաբերությունից հեռու մնալու իր փորձը նպաստում է, որ աջակցւ Սփեյսիին: «Նրան պետք է թույլ տան վերադառնալ: Նա դիմել է բոլորին, ում վիրավորել է եւ ներողությունէ խնդրել»,-ասել է նա:

Comments (0)
Add Comment