Կոլումբիայի հավաքականի եւ բրազիլական «Սան Պաուլոյի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը գերազանցել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի ռեկորդային ցուցանիշը Ամերիկայի գավաթի խաղարկությունում։
32-ամյա ֆուտբոլիստն ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարում կատարել է 6 գոլային փոխանցում։
Ամերիկայի գավաթում նախկինում երեք ֆուտբոլիստի հաջողվել էր մեկ մրցաշարում կատարել 5 գոլային փոխանցում․ Դենիլսոն (Բրազիլիա, 1997), Ալեքս (Բրազիլիա, 2004), Լիոնել Մեսի (Արգենտինա, 2021)։
Կիսաեզրափակիչում Կոլումբիան 1:0 հաշվով հաղթել է Ուրուգվայի թիմին եւ եզրափակիչում կմրցի Արգենտինայի հետ։