Բարձրությունից ընկնելը հոսպիտալացումների հիմնական պատճառն է մինչև 5 տարեկանների շրջանում, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Գերատեսչությունը կոչ է անում ծնողներին զգոն լինել և ապահովել երեխայի անվտանգությունը.
- Պահե՛ք պատուհանները փակ և կողպած, երբ երեխաները տարածքում են: Օդափոխության համար հնարավորության դեպքում բացե՛ք այն պատուհանները, որոնք անհասանելի են երեխաներին:
- Պատուհանների համար նախատեսված ցանցերը չեն կարող կանխել երեխայի վայր ընկնելը. թու՛յլ մի տվեք` երեխան հենվի պատուհանի ցանցին և մի՛ վստահեք որպես պաշտպանիչ շերտ:
- Կահույքը կամ այն ամենը, ինչի վրա կարող է բարձրանալ երեխան, դրե՛ք պատուհաններից հեռու:
- Կազմակերպե՛ք երեխայի հանգիստը և խաղալու համար նախատեսված տարածքը բաց պատուհանից կամ պատշգամբից առավելագույնս հեռու:
- Ոչ մի դեպքում չի կարելի թուլացնել ուշադրությունը երեխայի հանդեպ, առավել ևս, երեխային մենակ, առանց հսկողության մի՛ թողեք սենյակում:
- Հիշե΄ք, որ արգելապատնեշները չեն կարող փոխարինել երեխաների նկատմամբ ծնողի հսկողությանը: