YouTube-ն այժմ թույլ է տալիս տեսանյութից հեռացնել հեղինակային իրավունքով պաշտպանված երգերը

YouTube Studio-ի Ease Song գործիքի թարմացումն այժմ թույլ է տալիս հեռացնել հեղինակային իրավունքով պաշտպանված երգերը տեսանյութերից: Միևնույն ժամանակ, այս գործառույթն ապահովում է, որ պահպանվեն ձայնի տվյալ ուղու վրա առկա մյուս հնչյունները, այդ թվում՝ ձայնային և աուդիո էֆեկտները:

Նախկինում տեսանյութեր ստեղծողները կարող էին հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրները լուծել աուդիո ֆայլերը փոխարինելով YouTube-ի գրադարանի երգերով, կտրելով մի ամբողջ հատված կամ անջատելով ձայնը: Դրանից հետո հրապարակված բովանդակությունը չէր զրկվում դրամայնացման հնարավորությունից։

Erase Song գործառույթը նախկինում հասանելի էր որպես բետա գործառույթ՝ YouTube-ի տեսանյութերում հեղինակային իրավունքով պաշտպանված երաժշտությունն անջատելու համար: Այնուամենայնիվ, ընկերությունը պարզել էր, որ գործիքի աշխատանքի արդյունավետությունը չի համապատասխանում ընկերության ստանդարտներին: Արդյունքում YouTube-ն ավելացրել է արհեստական բանականության ալգորիթմ, որպեսզի այն ավելի ճշգրիտ բացահայտի և հեռացնի իր արտոնագրերը խախտող բովանդակությունը։

Այս գործառույթն ընտրելիս օգտատերը հնարավորություն ունի հեռացնել հեղինակային իրավունքով պաշտպանված ձայնը նշված հատվածներից կամ անջատել ձայնը այդ հատվածներում: Erase Song գործառույթը կհայտնվի YouTube Studio-ի աշխատասեղանի և բջջային տարբերակներում:

Հուլիսի սկզբին YouTube-ը նոր գործառույթ է գործարկել, որն օգտատերերին հնարավորություն է տալիս ընկերությանը տեղեկացնել, թե արդյոք արհեստական բանականությամբ գեներացված բովանդակություն կա տեսանյութում։ Բացի դրանից՝ վիդեո հոսթինգն արդեն պահանջում է պիտակավորել բովանդակությունը, որն ստեղծվել է արհեստական բանականության գործիքներով:

Comments (0)
Add Comment