Գերմանիայում տղամարդը փողոցում 16 հազար 400 եվրո է գտել և վերադարձրել տիրոջը, հայտնել է Bild պարբերականը։
55-ամյա տղամարդը կիրակի երեկոյան դիմել է Լյուբեկի ոստիկանություն։ Նա պատմել է, որ փողոցում տեղի դպրոցի մոտ պայուսակ է գտել։ Պայուսակում նույնականացման քարտ և 16 հազար 400 եվրո կանխիկ գումար կար: Իրավապահները կապ են հաստատել սեփականատիրոջ հետ, որն անմիջապես ժամանել է ոստիկանական տեղամաս։ Պարզվել է, որ պայուսակը կորցրածն արտասահմանյան դպրոցի ուսուցիչ է, որը երեխաներին բերել էր հանդբոլի մրցաշարի։ Կորցրած գումարը նախատեսված էր արտերկրում երեխաների մարզումները ֆինանսավորելու համար։
«Մեր օրերում հազվադեպ ենք առնչվում նման ազնիվ և խիզախ մարդկանց հետ», — ասել է Լյուբեկի ոստիկանության մամուլի խոսնակ Ուլի Ֆրից Գերլախը: Նա նշել է, որ 55-ամյա տղամարդը հրաժարվել է իր պարգևավճարից և արագ հեռացել է տեղամասից։