Հանրահայտ WhatsApp մեսենջերը 2024-ին կդադարի թարմացումներ թողարկել հին սմարթֆոնների 47 մոդելի համար, որոնց շարքում կան այնպիսի ընկերությունների սմարթֆոններ, ինչպիսիք են Samsung-ը, Motorola-ն, Huawei-ը, Sony-ին, LG-ին, Apple-ը։ Այս սարքերն աշխատում են Google-ի և Apple-ի Android 5.0 և iOS 12 օպերացիոն համակարգերից ավելի հին տարբերակներով, այս մասին հայտնում է Gizchina-ն։
Խնդրո առարկա սարքերի ցանկում կան մոդելներ, որոնք գոյություն ունեն 7 տարուց ավելի, սակայն որոշ օգտատերեր դեռ օգտագործում են դրանք։ Այնուամենայնիվ, Meta-ն (որին պատկանում է WhatsApp-ը) որոշել է դադարեցնել դրանց աջակցությունը, որպեսզի կենտրոնանա նոր սարքերի և թարմացված ծրագրերի վրա:
Ստորև ներկայացված է սարքերի ամբողջական ցանկը, որոնք չեն ստանա WhatsApp-ի աջակցությունը.
Samsung
- Samsung Galaxy Ace Plus,
- Galaxy Core,
- Galaxy Express 2,
- Galaxy Grand,
- Galaxy Note 3 N9005 LTE,
- Galaxy Note 3 Neo LTE+,
- Galaxy S 19500,
- Galaxy S3 Mini VE,
- Galaxy S4 Active,
- Galaxy S4 mini I9190,
- Galaxy S4 mini I9192 Duos,
- Galaxy S4 mini I9195 LTE,
- Galaxy S4 Zoom։
Apple
- iPhone 5,
- iPhone 5C,
- iPhone 6,
- iPhone 6S Plus,
- iPhone 6S,
- iPhone SE։
Huawei
- Ascend P6 S,
- Ascend G525,
- C199,
- GX1s,
- Y625։
Lenovo
- 46600,
- A820,
- A858T,
- P70
- S890։
Sony
- Xperia Z1,
- Xperia E3,
- Xperia M։
Motorola
- Moto G,
- Moto X։
LG
- LG Optimus 4X HD P880,
- Optimus G,
- Optimus G Pro,
- Optimus L7։
Այս ցանկը ներառում է նաև այլ արտադրողների սարքեր, ինչպիսիք են Faea F1, THL W8, Archos 53 Platinum, Wiko Cink Five, Wiko Darknight, ZTE V956, ZTE UMi X2, ZTE Grand S Flex և ZTE Grand Memo։
Այս սարքերի համար WhatsApp-ի վերջին թարմացումը թողարկվել է 2020-ի փետրվարի 1-ին: Դրանց սեփականատերերը կարող են շարունակել օգտվել WhatsApp հավելվածից, սակայն թարմացումներ և, հետևաբար, նոր գործառույթներ չեն ստանա։