Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Վրաստանում ուսումնամարզական հավաքականը եզրափակեց ստուգողական խաղով։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մրցեց վրացական «Գագրայի» հետ եւ հաղթեց 2:1 հաշվով։
«Փյունիկից» գոլերով աչքի ընկան Միխայիլ Կովալենկոն և փորձաշրջանում գտնվող ֆուտբոլիստ:
Երեւանյան թիմը պատրաստվում է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլին։ Մրցակիցը բելառուսական «Դինամո Մինսկն» է, որի հետ առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին հունգարական Մեզեկեվեշդ քաղաքում։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: Բելառուսական թիմերը եվրագավաթային հանդիպումներն անցկացնում են չեզոք խաղադաշտում։
Պատասխան հանդիպումը Երևանում տեղի կունենա հուլիսի 16-ին եւ կմեկնարկի 20:00-ին: «Փյունիկը» «Դինամոյին» կընդունի Երեւանի «Հանրապետական» ստադիոնում:
Մինսկի «Դինամոյի» արգելքը հաղթահարելու դեպքում, «Փյունիկը» երկրորդ փուլում կմրցի «Լուդոգորեց» (Բուլղարիա) — «Դինամո Բաթումի» (Վրաստան) զույգի հաղթողի հետ:
«Փյունիկը» պարտվելու դեպքում պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում եւ կմրցի Սլովակիայի «Սլովան Բրատիսլավայի» եւ Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգայի» դիմակայության պարտվողի հետ։