Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը շնորհավորել է աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայքս Թայսոնին ծննդյան 58-րդ տարեդարձի առթիվ։
Լեգենդար ամերիկացի բռնցքամարտիկը ծննդյան օրը նշել է Բեռլինում։ Արթուր Աբրահամը նրան նվիրել է հայկական կոնյակ։
Մայք Թայսոնը 1980-1990-ականներին դարձել է աշխարհի բացարձակ չեմպիոն ծանր քաշային կարգում։