Ծաղիկներ տան համար եւ ոչ միայն. պարզ միջոց՝ զայրացնող մոլախոտերից ազատվելու համար

Ամառանը մեզանից շատերը ցանկանում են հանգստանալ քաղաքից դուրս գտնվող տնակում եւ ժամանակ չկորցնել մոլախոտերի վրա:

Մոլախոտերն աճում են ամենուր, այդ թվում՝ պարտեզի արահետներում եւ խճաքարերում, եւ կարեւոր է հնարավորինս շուտ ազատվել դրանցից, քանի որ դրանք կարող են վնասատուներին «գրավել» դեպի այգիներ, ինչպես նաեւ «մրցակցել» այլ բույսերի հետ՝ բնական ռեսուրսների համար, ինչպիսիք են արեւի լույսը, ջուրը եւ սննդանյութերը:

Փորձագետ Ալան Թիթչմարշը առաջարկում է մոլախոտերը ոչնչացնելու հեշտ միջոց՝ առանց կոպիտ քիմիական նյութեր օգտագործելու: Համացանցում շատ տարածված է մոլախոտերի ոչնչացման համար քացախի օգտագործումը, սակայն այն սովորաբար արդյունավետ է միայն երիտասարդ մոլախոտերի դեպքում, քանի որ չի կարող թիրախավորել հողի խորը արմատները:

Gardeners’ World Magazine-ի փոդքաստում Ալանը նշել է, որ մոլախոտերը բնական ճանապարհով ոչնչացնելու լավագույն միջոցը դրանց վրա եռացող ջուր լցնելն է:

Պետք է միայն թեյնիկը եռացնել, ապա ջուրը լցնել մոլախոտերի վրա, բարձր ջերմաստիճանն ակնթարթորեն կսպանի դրա տերեւները, եւ դրանք չեն կարողանա ֆոտոսինթեզ անել ու շարունակել աճել ձեր այգում։ Այնուամենայնիվ, այս նյարդայնացնող բույսերը ամբողջությամբ հեռացնելու համար կպահանջվի երկու կամ երեք փորձ. այս մեթոդը, վերջիվերջո, կկործանի մոլախոտը եւ կսպանի դրա արմատը՝ կանգնեցնելով աճը:

Եռացող ջրով մոլախոտերի ոչնչացման մեթոդը ցանկալի է կիրառել միայն բակում, արահետներում եւ ճանապարհների վրա, հակառակ դեպքում այն կարող է ազդել մյուս բույսերի արմատների վրա, որոնց հետ շփվում է, ներառյալ սիզամարգերի խոտը եւ ծաղիկները:

Comments (0)
Add Comment