Ալեքսանդր Ռևվան և նրա կինը՝ Անժելիկան, թարմացրել են իրենց ամուսնական երդումները՝ ի պատիվ իրենց ամուսնության 20-ամյակի։ Զույգը մեծ խնջույք է կազմակերպել ռուսական շոու բիզնեսի աստղերի մասնակցությամբ։
Համատեղ կյանքի ընթացքում զույգը ձևավորել է հաճելի ավանդույթ՝ ռոմանտիկ տարեդարձը նշել նոր հարսանիքով։ Վերջին անգամ զույգը տոնակատարություն է կազմակերպել Մալդիվներում չորս տարի առաջ։
Անժելիկան կրկին հագել է ձյունաճերմակ զգեստ՝ քողով, իսկ 49-ամյա Ալեքսանդրը՝ դասական կոստյում։ Հյուրերի հիացական հայացքների ներքո նրանք միմյանց սիրո երդումներ են արել։
Ի դեպ, «նորապսակները» նաև ուրիշներին են հրավիրել վերադառնալու սեփական հարսանիքի հիշողություններին։ Դատելով կադրերից՝ երեկույթի դրես կոդը հարսի ու փեսայի հանդերձանքն էր։ Օրինակ՝ Նատալյա Պոդոլսկայային, դերասանուհի Նատալյա Բարդոյին, Իգոր Բուտմանի երիտասարդ կնոջը, և այլոց կարելի էր տեսնել սպիտակ զգեստով։ Տղամարդիկ հագել էին կոստյումներ, իսկ մյուսները՝ պարզապես տաբատ և շապիկ։
Ի դեպ, զույգը հաշվի է առել բոլոր ավանդույթները՝ հարսանյաց տորթի կտրում, մրցույթներ, սիրահարների պար… Ամենառոմանտիկ պահին զույգը միաձուլվել է կրքոտ համբույրով։ «Հրաշալի՛։ Կրկին շնորհավորում եմ և շնորհակալություն հաճելի տոնի համար», — սոցցանցերում գրել է երգչուհի Վալերիան։