WhatsApp-ի՝ iPhone-ի համար նախատեսված նոր բետա տարբերակում մեսենջերն այլևս չի ընդհատում ֆայլերի ներբեռնումը, եթե օգտատերը փակում է հավելվածը: Այս մասին հայտնում է WaBetaInfo գործակալությունը։
iOS-ի սահմանափակումների պատճառով նախկինում մեդիա ֆայլերը չատ ուղարկելիս պետք էր հավելվածը բաց պահել մինչև ներբեռնման ավարտը, հակառակ դեպքում ներբեռնումն ընդհատվում էր, և օգտատերերն ստիպված էին նորից ուղարկել ֆայլը։ WhatsApp-ի ծրագրավորողները լուծել են այս խնդիրը՝ ավելացնելով այս նոր գործառույթը։
Այժմ, նույնիսկ եթե օգտատերը ֆայլի փոխանցման ժամանակ փակի հավելվածը, մեսենջերը հաջորդ անգամ գործարկելուց հետո WhatsApp-ը կուղարկի push ծանուցում և կառաջարկի շարունակել ներբեռնումը: Այս գործառույթը փորձարկման փուլում է և շուտով հասանելի կլինի բոլոր օգտատերերին:
Ցանկացողները կարող են միանալ բետա թեստավորմանը՝ առաջինը փորձելու նոր հնարավորությունը: Դա անելու համար անհրաժեշտ է App Store-ից ներբեռնել հավելվածի 24.13.10.71 համարի ներքո տարբերակը:
WhatsApp-ն աշխատում է նաև մի շարք այլ նորամուծությունների, այդ թվում՝ խմբային չատերը թաքցնելու, ֆայլերն առցանց ռեժիմում փոխանցելու վրա: Վերջերս մեսենջերը ներկայացրեց չատի ֆիլտրեր՝ հաղորդագրությունների կազմակերպման համար և իրադարձությունների պլանավորման ժամանակացույց խմբային չատերի համար։