Instagram-ի հայկական տիրույթում խաբեության նոր մեթոդ է տարածվում․ ինչպե՞ս խուսափել դրանից

Instagram սոցցանցում խաբեության նոր մեթոդ է տարածվում․ մարդկանց մոլորեցնում են գովազդի անվան տակ, կորզում բանկային քարտի տվյալները և գողանում քարտին առկա գումարը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է մեդիափորձագետ, տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նա նշել է, որ չարագործները մասնավորապես Instagram-ում կապվում են մարդկանց հետ, այդ թվում բիզնես էջերի, առաջարկում են վճարովի հիմունքներով Story-ում գովազդ դնել, ապա տալիս են հղում, որն առաջարկում լրացնել բանկային քարտի տվյալները, ինչից հետո գողանում են քարտի պարունակութունը։

«Ուրեմն «Ինստագրամ»-ում գալիս, առաջարկում են սթորիներում գովազդ տեղադրել։ Հետո հղում են տալիս, որը պահանջում է քարտի տվյալները լրացնել։ Դե մնացածը ինքներդ կռահեք»,- գրել է նա և գրառմանը կից հրապարակել նաև այդպիսի մի խարդախ էջից արված էկրանակադրը։

Նման խարդախությանը զոհը չգնալու համար NEWS.am Tech-ը կրկին հորդորում է ստուգել կասկածելի կայքերի տիրույթի անունները, SMS-ով և push ծանուցումներով ստացված կոդերը, բանկային քարտի և անձնական բնույթի տվյալները ոչ մի դեպքում չտրամադրել այլոց և դրանք չմուտքագրել երրորդ կողմի հարթակներում, չանցնել անծանոթներից ուղարկած և կասկածելի թվացող հղումներով:

Comments (0)
Add Comment