Հունիսի 24-ին տեղի է ունեցել ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի որդու՝ Վահեի հարսանյաց արարողությունը, որին ներկա են եղել հայկական շուբիզնսի, գրեթե, բոլոր հայտնի դեմքերը։ Արարողությունից հրապարակումներ ու «սթորիներ» կտեսնեք Նազենի Հովհաննիսյանի, Սոֆի Մխեյանի, Հրաչ Քեշիշյանի եւ այլ հայտնիների էջերում։ Հարսանիքին ներկա են եղել նաեւ Սիրուշոն եւ Լեւոն Քոչարյանը, Ավետ Բարսեղյանը, Սարոն, Իվետա Մուկուչյանը, Արսեն Սաֆարյանը, Արամեն, Կարենը եւ Սեւակը, Ներսես Ավետիսյանը եւ այլ արտիստներ, որոնք ապահովել են երեկոյի տրամադրությունը։
«24.06.2024 անհավանական օր էր։ Մենք…. բոլորս՝ իրար անսահման կարոտած, ջերմ ու անկեղծ ժպիտներ, հին ու նոր երգեր։ Սեր, սեր, ու էլի շա՜տ սեր, եւ այս ամենը մեր սիրելի պրն. Քեշիշյանի ու Լյուսիայի տղայի՝ Վահեի ու Սուսիի ամուսնության օրվա կապակցությամբ ու շնորհիվ։ Թող այս 4 րոպեանոց աննկարագրելի էմոցիաներով լի հոլովակը մնա իմ էջում»,-օրվա դրվագներից մեկով կիսվել է Սոֆի Մխեյանը։ Հրապարակման մեջ բոլոր արտիստները բեմում ձայնակցում են Արսեն Սաֆարյանին, որը կատարում է «Բայց դու չես գալիս» հայտնի երգը։