Ջենիֆեր Լոպեսը Փարիզում այցելել է Dior-ի Աշուն-2024 ցուցադրությանը։ Նա հագել էր երկար բաց դարչնագույն հագուստ, որը թիկնոցի տեսք ուներ եւ հարմարեցված էր պոդիումին։
Անթեւ հագուստը թեթեւակի ասիմետրիկ էր՝ վերին կեսը պտտվում է նրա մարմնի շուրջ, իսկ հագուստի անկյունը թեքված է դեպի կողք՝ ստեղծելով հետաքրքիր քառակուսաձեւ ուս։ Լոպեսի ինսթագրամյան մի քանի լուսանկարներում երեւում է, թե ինչպես է նա ուսերին նետել նույն կտորից կարված թիկնոցը։
Ջեյ Լոն կերպարը լրացրել է սեւ ձեռնոցներով եւ Dior-ի պայուսակով։ Ինչ վերաբերում է կոշիկներին, Լոպեսն ընտրել էր շամպայնի գույնի ատլասե կոշիկներ՝ բարձր հարթակներով։