Վոյցեխ Շչեսնին կտեղափոխվի «Ալ Նասր»

Թուրինի «Յուվենտուսի» 34-ամյա լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին կտեղափոխվի սաուդյան «Ալ Նասր», որի կազմում հանդես է գալիս 39-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Տրանսֆերի գումարը կկազմի 19 միլիոն եվրո, հաղորդում է Football Italia-ն։

Վոյցեխ Շչեսնին 2017 թվականից է հանդես գալիս «Յուվենտուսում», որի հետ դարձել է Իտալիայի եռակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր եւ սուպերգավաթակիր։

Transfermarkt-ը Վոյցեխ Շչեսնիի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։

Comments (0)
Add Comment