Քորթնի Քարդաշյանը հասարակությանը տեղեկացնում է Թրեւիս Բարքերի հետ իր ինտիմ կյանքի գրեթե բոլոր մանրամասներին։ Ամբողջ աշխարհը տեղյակ է, թե որ օրն են նրանք սաղմնավորել երեխային, հիմա էլ Քորթնին պատմել է, որ ամուսնու հետ զբաղվել է սեքսով ծննդաբերությունը խթանելու համար։
«The Kardashian»-ի հերթական դրվագում Քորթնին եւ Թրեւիսը գրանցել են այն օրերը, որոնք նախորդել են իրենց որդու՝ Ռոկիի ծնվելուն։ Նկարահանումներն սկսվել են 2023թ. հոկտեմբերի 29-ին, երբ սկսվել են Քորթնիի ծննդաբերական ցավերը։ Թրեւիսը խոստովանել է, որ մի փոքր վախեցած էր, քանի որ երբեք մինչ այդ ներկա չէր գտնվել ծննդաբերության, թեեւ նախկին կնոջից երեք երեխա ունի։ «Ես հենց այնտեղ կլինեմ։ Ես կբռնեմ նրան բասկետբոլի գնդակի նման»,- ասում է նա։ Քորթնիին այնքան էլ դուր չի գալիս միտքն այն մասին, որ Թրեւիսը տեսնելու է, թե ինչպես է ինքը ծննդաբերում։ «Դու չես նայի իմ հեշտոցին։ Ես չեմ ուզում, որ քեզ տրավմայի ենթարկի աշխարհի քո ամենասիրած բանը»։
Նույն գիշեր Քորթնին եւ Թրեւիսն առաջին անգամ հայտնվեցին հիվանդանոցում։ Նա մեկ-երկու սանտիմետր արգանդի բացվածք ուներ, մի քիչ արնահոսություն եւ ծննդաբերական ցավեր։ Սակայն ծննդաբերությունն այդպես էլ չսկսվեց, Քորթնիին տուն ուղարկեցին։ «Մենք եկանք տուն, կերանք, ցնցուղ ընդունեցինք, քնեցինք, իսկ հետո զբաղվեցինք սեքսով, որպեսզի տեսնենք, թե կօգնի արդյոք դա»,- ասել է նա։ «Երբեմն դա կարող է օգնել»։
Հելոուինի կեսօրին մոտ Քորթնին եւ Թրեւիսը նորից գնացին հիվանդանոց։ Կեսգիշերին մոտ ծնվեց նրանց որդին՝ Ռոկին։