Ճապոնական ռոբոտը ռեկորդային ժամանակում հավաքել է Ռուբիկի խորանարդը՝ մասնակիորեն արհեստական բանականության (AI) շնորհիվ, որն օգնում է նրան զանազանել գլուխկոտրուկի գունավոր տարրերը։
Նոր ռեկորդը մոտ 10 անգամ ավելի արագ է, քան մարդու սահմանած վերջին ՝ 3,13 վայրկյան ռեկորդը, որը 2023 թվականի հունիսին սահմանել էր Մաքս Պարկը:
Ամբողջ գործընթացը տեղի է ունենում ավելի արագ, քան մարդու աչքը կհասցնի թարթել: «TOKUI Fast Accurate Synchronized Motion Testing Robot» ռեկորդակիր ռոբոտը ստեղծել է ճապոնական Mitsubishi Electric կորպորացիան՝ էլեկտրոնիկայի արտադրության մեջ կիրառվող գործարանային ավտոմատացման սարքավորումների բարելավման նպատակով:
Այն ունի վեց լծակ՝ միացված բազմաառանցքային շարժիչին և գերարագ տեսախցիկին, որոնք միացված են արդյունաբերական համակարգչին։
Համակարգն ընդունակ է յուրաքանչյուր լծակ 90 աստիճանով պտտել ընդամենը 0,009 վայրկյանում, ասված է Mitsubishi-ի տարածած հայտարարության մեջ։