Արդյո՞ք «ժառանգաբար» փոխանցվում է սուրճի հանդեպ հակումը, թե՞ պատճառը մեր շրջապատն է։
Շուլիչի անվան Բժշկության եւ ատամնաբուժության դպրոցի եւ Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարանի (UCSD) հետազոտողները օգտագործել են գենետիկ տվյալները, ինչպես նաեւ սուրճի օգտագործման մասին տվյալները՝ հետազոտելու համար գենոմային ասոցիացիաները (GWAS)։ Հետազոտությունների այդ տեսակները օգտագործում են գենետիկ տվյալների մեծ ծավալներ, որպեսզի օգնեն հետազոտողներին նույնականացնել գենետիկ տարբերակները, գեները եւ կենսաբանական առանձնահատկությունները՝ կապված որոշակի հիվանդությունների կամ առողջության որոշակի գծերի հետ։
Հետազոտության արդյունքները ցույց են տվել գենետիկ ազդեցություն սուրճի օգտագործման վրա։ Այլ խոսքով՝ գեների կոնկրետ տարբերակները, որոնք ժառանգվել են ծնողներից, ազդում են այն բանի վրա, թե որքան սուրճ եք օգտագործում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neuropsychopharmacology ամսագրում։
Սակայն եզրակացությունները, որոնք վերաբերել են առողջության վրա մեկ բաժակ սուրճի ազդեցությանը, այնքան էլ միանշանակ չեն ստացվել։
Գենոմային ասոցիացիաների հետազոտությունը, որն իրականացրել է 23andMe Research խումբը 130 153 մարդու մասնակցությամբ ԱՄՆ-ից, համադրվել է Մեծ Բրիտանիայի 334 649 բնակիչների բրիտանական բիոբանկի համանման տվյալների հետ։
Համեմատությունը պարզել է կայուն դրական գենետիկ կապ սուրճի օգտագործման եւ առողջության համար վնասակար հետեւանքների միջեւ, ինչպիսին են ճարպակալումը եւ հոգեակտիվ նյութերի օգտագործումը երկու պոպուլյացիաներում։ Դա նշանակում է, որ սուրճ խմող ինչ-որ մեկը կօգտագործի այլ նյութեր կամ նրա մոտ ճարպակալում կառաջանա, ամենայն հավանականությամբ՝ գենետիկ հակվածությունը սուրճի օգտագործման հանդեպ ինչ-որ կերպ կապված է այդ գծերի հետ, նշել են հետազոտության հեղինակները։