Մեգան Մարքլը «երեւակայել» է իրեն Վիկտորիա Բեքհեմի առջեւ, քանի որ կարծում է, որ իր տեղը թագավորական ընտանիքում սոցիալական առումով իրեն ավելի բարձր է դնում նախկին Spice Girl-ից, գրել է Թոմ Բաուերը «Բեքհեմների տունը» գրքում, որը շուտով լույս կտեսնի։
«Մեգանի հայտնիության ռեյթինգը կախված է հարստությունից եւ փառքից»,- գրել է Բաուերը։ «Մեգանը խաբում է ինքն իրեն՝ կարծելով, թե իր կարգավիճակը թագավորական ընտանիքում նրան ավելի բարձր է դնում Վիկտորիայից սոցիալական սանդղակում։
«Այն բանից հետո, երբ The Sun-ը տեղեկացրեց, թե ինչպես է Վիկտորիան Մեգանին խորհուրդ տվել դիմահարդարման վերաբերյալ, երկու հավակնոտ կանանց հարաբերությունները խզվեցին»,- գրել է հեղինակը։ «Իր անցյալի վերաբերյալ հետաքննության հարցում The Sun-ի տեղեկությունը զայրացրել էր Մեգանին։ Դա լոնդոնյան թերթերի տհաճ մերկացումների շարքի վերջին տեղեկությունն էր։ Հարիին հրամայել էին դժգոհություն հայտնել Դեւիդ Բեքհեմին»։
Վիկտորիան հերքել է որեւէ տեղեկության արտահոսքը իր կողմից եւ մեղադրել է դիմահարդարին, բայց կենսագիրը պնդում է, որ «մեղավորը, հավանաբար, պարծենկոտ հրապարակախոսն էր»։