Երգչուհի Anna Asti-ն (Աննա Ասթի) МУЗ-ТВ մրցանակի հանձնման արարողության ժամանակ խոստովանել է, որ մի անգամ կոտրել է երկու ատամները միկրոֆոնով, տեղեկացրել է NEWS.ru-ն։
Աննան խոստովանել է, որ բեմում վախենում է մոռանալ խորեոգրաֆիան եւ ընկնել։ Տհաճ միջադեպերը երգչուհու համար տեղի են ունենում մշտապես. վերջերս մենահամերգի ժամանակ նա կոտրել էր կոշիկի կրունկը եւ ստիպված է եղել երկու ժամ ելույթ ունենալ կոտրված կրունկով կոշիկներով։
«Էլի մի բան. ես միկրոֆոնով կոտրել եմ դիմացի երկու ատամներս եւ համերգը շարունակել բերանս փակելով»,- պատմել է աստղը։