Դերասան Դավիթ Աֆրիկյանն ամուսնացել է: Այս մասին նա հայտնել է ինստագրամյան էջում՝ հրապարակելով իր եւ կնոջ հարսանեկան լուսանկարներից:
«Մարմնիս յուրաքանչյուր բջիջ հաղթական հագուստներով տոնում են իրենց վերածնունդը մարդկանց աշխարհում»,-հրապարակմանը կից գրել է դերասանը:
Հարսանիքը տեղի է ունեցել հունիսի 8-ին: Հարսնացուն ու փեսացուն կրել են ավանդական հարսանեկան հագուստ: Դերասանի ընրտրյալը Լինդա Տեր-Պետրոսյանն է: Նա պրոֆեսիոնալ թենիսիստուհի է: