«Ռեալ Մադրիդի» աստղ Ջուդ Բելինգեմը դարձել է Քիմ Քարդաշյանի SKIMS բրենդի նոր դեմքը

«Ռեալ Մադրիդի» աստղ Ջուդ Բելինգեմը դարձել է Քիմ Քարդաշյանի SKIMS բրենդի նոր դեմքը։ 20-ամյա կիսապաշտպանը, որը, ինչպես ենթադրվում է, «Ռեալում» շաբաթական կվաստակի 220 000 ֆունտ սթեռլինգ, հայտնվել է տղամարդկանց ներքնաշորերի շարքի նոր գովազդում։

Տեսանյութում Ջուդը մուգ գորշավուն շապիկով (բոքսյոր) է։ Դիմելով տեսախցիկին՝ նա ասում է. «Ես Ջուդ Բելինգեմն եմ։ Բոլորը հագնում են SKIMS»։

Տեսանյութին արագ արձագանքել են Instagram-ի օգտատերերը, որոնք Քիմին  գովաբանել են այն բանի համար, որ նա ընտրել է Ջուդին իր վերջին շարքի համար։

Քիմը տղամարդկանց համար SKIMS սկսել է արտադրել անցած տարվա հոկտեմբերից՝ ընդլայնելով իր արժեքավոր բրենդը ի հաշիվ իր նոր հավաքածուի՝ Նեյմարի, Շայ Գիլջեուս-Ալեքսանդրի եւ ՖԱԼ-ի 26-ամյա պաշտպան Նիկ Բոսայի օգնությամբ։

Comments (0)
Add Comment