1972թ. Ferrari 246 Dino GTS-ը, որը մի ժամանակ պատկանել է Շերին, աճուրդում վաճառվել է կես միլիոն դոլարով

1972թ. 246 Dino GTS մեքենան, որը մի ժամանակ պատկանել է Շերին, աճուրդում վաճառվել է 568 000 դոլարով։

78-ամյա լեգենդար դերասանուհին եւ երգչուհին մարզական մեքենան գնել էր 1972թ. եւ, գուցե, այդ ժամանակ գիտեր, թե ինչպես վարեր մեխանիկական փոխանցատուփը, քանի որ ռոդսթերն ունի 5-աստիճանանոց մեխանիկական փոխանցատուփ։ Այն ունի հատուկ կարմիր երանգավորում՝ Rosso Chiaro եւ սեւ՝ Nero սրահ։

Մի քանի տարի անց Շերը մեքենան վաճառել է հայտնի ավտոմրցարշավորդ Քրիս Քորդուին։

Ferrari-ի այս կոնկրետ մոդելը ստեղծվել է, որպեսզի մրցակցի Porsche 911 մոդելի հետ, եւ անվանվել է ի պատիվ հիմնադրի հանգուցյալ որդու՝ Էնցո Ֆերարիի, որը մասնակցել է իտալական ավտոարտադրողի առաջին V-6 շարժիչի ստեղծմանը, տեղեկացրել է Car and Driver-ը։

Շերը 1 271 GT եւ GTS Spider մեքենաներից մեկի սեփականատերն էր, որոնք թողարկվել են 1971 եւ 1974թթ., նա դա գնել էր 1972թ. դեկտեմբերին Hollywood Sports Cars-ում, տեղեկացնում է TMZ-ն։

Նա շքեղ մեքենան ձեռք է բերել իր երկարատեւ եւ լեգենդար կարիերայի սկզբում, երբ ինքը եւ հանգուցյալ ամուսինը՝ Սոնին Բոնոն, The Sonny and Cher Comedy Hour ծրագրի աստղերն էին։

Comments (0)
Add Comment