«Կախվածության» եւ «Հատուկ դասարանի» խաղընկերների անակնկալը՝ Մերի Քոչարյանի ծննդյան առթիվ (VIDEO)

Երգչուհի, դերասանուհի Մերի Քոչարյանն այսօր՝ հունիսի 10-ին, նշում է ծննդյան 21-ամյակը։ Այս առթիվ կեսգիշերին խաղընկերներն անակնկալ են մատուցել «Կախվածություն» սերիալի դերասանուհուն՝ տորթերով ու նվերներով այցելելով նրա տուն։ Տոնական տեսանյութով Instagram-ում կիսվել է Մերիի եղբայրը՝ Վարդան Քոչարյանը։ 

«Շնորհավորում եմ, իմ թանկ ու սիրուն քույրիկ, երջանիկ լինես եւ մեր կողքից անպակաս։ Սիրում ենք քեզ շատ»,-հրապարակումը մակագրել է Վարդանը։

Դերասանուհին, ի դեպ, կռահել էր ընկերների մտադրությունը։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Մերին ժպիտով սպասում նրանց դռան մոտ։ 

Comments (0)
Add Comment