Քիմ Քարդաշյանն ապացուցում է, որ արժանի է կոչվել նորաձեւության խորհրդանիշ՝ երկրպագուների հայացքն ուղղելով իր զգեստապահարանի որոշ պարագաներին: Ռեալիթի շոուի 43-ամյա աստղը Instagram-ում կիսվել է մի քանի լուսանկարներով, որոնցում փորձում է տարբեր զգեստներ։
Լուսանկարներից մեկում Քիմը սպիտակ սպորտային կրծկալով եւ խակի գույնի կիսաշրջազգեստով ցույց է տվել իր սլացիկ որովայնը:
Մեկ այլ լուսանկարում սեւահեր գեղեցկուհին հագել է մոխրագույն տոպ եւ համապատասխան կիսաշրջազգեստ՝ կերպարը համադրելով ոսկեգույն բարձրակրունկներով:
Նա նաեւ ուշադրություն է գրավել երկու թափանցիկ սպիտակ զգեստներով: