«Ատլանտայի» եւ Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Սկալվինին վնասվածք է ստացել «Ֆիորենտինայի» Իտալիայի առաջնության վերջին խաղում։ «Ֆիորենտինան» հաղթել էր 3:2 հաշվով։
20-ամյա ֆուտբոլիստը ձախ ծնկի խաչաձեւ կապանի պատռվածք է ստացել եւ չի կարողանա մասնակցել Եվրո-2024-ին, հաղորդում է Sky Sport Italia-ն։ Նա հրավեր էր ստացել Իտալիայի հավաքականից։
Ավարտված մրցաշրջանում Սկալվինին մասնակցել է 44 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։