Քլոե Քարդաշյանը հայտնել է, որ կարող էր «կարողություն վաստակել» իր ոտքերով, եթե միանար OnlyFans-ին

Քլոե Քարդաշյանը հայտնել է, որ կարող էր «կարողություն վաստակել» իր ոտքերով, եթե միանար OnlyFans-ին։

Ռեալիթի-շոուի 39-ամյա աստղը ներկայացրել է մի կտոր «Քարդաշյաններ» սերիալի հինգերորդ սեզոնից Hulu ալիքով, որտեղ նա կատակով քննարկում է եկամտի պոտենցիալ նոր աղբյուրը 68-ամյա մոր՝ Քրիս Ջեների հետ։

«Ես գեղեցիկ ոտքեր ունեմ։ Ի դեպ, ես ոտքեր ունեմ, որոնք կարող էին կարողություն վաստակել OnlyFans»-ում»,- ասել է նա։ Փորձելով բացատրել Քրիսին, թե ինչ է ոտքերի ֆուտֆետիշը, Քլոեն որպես օրինակ օգտագործել է քրոջը՝ Քորթնիին եւ նրա ամուսնուն՝ Թրեւիս Բարքերին. «Քորթնին եւ Թրեւիսը, հավանաբար, ֆուտֆետիշի կայսրն ու կայսրուհին են»։

«Մարդիկ OnlyFans-ում ցուցադրում են իրենց ոտքե՞րը»,- հարցրել է Քրիսը։ «Ֆուտֆետիշ կա ամբողջ աշխարհում»,- ասել է Քլոեն։ Քրիսը հետաքրքրվել է, թե ինչ են անում ոտքերի հետ։

Քլոեն սկսել է ցուցադրել սեռական ակտ ոտքերով, ինչի արդյունքում ցնցված Քրիսը պատասխանել է. «Քլոե, ոչ»։

 «Դե, ես ուզում եմ ասել, թե ինչ է ոտքերի ֆուտֆետիշը։ Այնպես որ, ես կարող եմ շատ փող վաստակել ոտքերով»,- հայտնել է Քլոեն։

Սակայն նա լիովին չի բացառել X ռեյթինգ ունեցող պլատֆորմին միանալու հնարավորությունը՝ կատակելով. «Մի հուզվեք, թունդ ժամանակները թունդ միջոցներ են պահանջում։ Եվ ես այնտեղ կլինեմ»։

Comments (0)
Add Comment