54 տարեկանում մահացել է ռուս դերասանուհի, «Իմ հիասքանչ դայակը» սերիալի աստղ Անաստասիա Զավորոտնյուկը։ Այս մասին ինսթագրամում տեղեկացրել են աստղի հարազատները, հայտնել է Gazeta-ն։
«Անհնար է գիտակցել եւ շատ դժվար է անհրաժեշտ բառեր գտնել։ Այսօր գիշեր երկարատեւ ու ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է մեր Նաստյան»,- գրել են նրանք։
Ընտանիքը շնորհակալություն է հայտնել աստղի երկրպագուներին, որոնք նրան բարիք ու առողջություն էին ցանկանում։
«Նաստյան միշտ զգացել ու գնահատել է ձեր աջակցությունը»,- ավելացրել են մերձավորները։
2018թ. հայտնի դարձավ, որ դերասանուհին ծանր հիվանդ է։ Նա կապի մեջ չէր մտնում սոցցանցերի բաժանորդների հետ եւ դադարեց մասնակցել աշխարհիկ միջոցառումներին։ 2019թ. ամռանը ԶԼՄ-ներում սկսեցին հայտնվել տեղեկություններ նրա ուղեղի հնարավոր ուռուցքի (գլիոբլաստոմա) մասին։
Դերասանուհին երեք երեխա ունի՝ 28-ամյա Աննան, 23-ամյա Մայքլը եւ 5-ամյա դուստրը՝ Միլան։
Դեկտեմբերի վերջին Աննա Զավորոտնյուկը մոր վիճակն անվանել էր կայուն, բայց ընդգծել, որ չի կարող ասել, թե «ամեն բան լավ է»։