Globe Soccer Awards. Խաբի Ալոնսոն՝ Եվրոպայի լավագույն մարզիչ

Գերմանիայի չեմպիոն եւ գավաթակիր Լեւերկուզենի «Բայերի» իսպանացի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ավարտված մրցաշրջանի արդյունքում ճանաչվել է Եվրոպայի լավագույն մարզիչ՝ Globe Soccer Awards-ի վարկածով։

«Բայերն» առաջին անգամ նվաճեց Բունդեսլիգայի տիտղոսը եւ դարձավ առաջին թիմը, որը Գերմանիայի առաջնությունն ավարտեց առանց պարտության։

Գերմանիայի գավաթի եզրափակիչում «Բայերը» 1:0 հաշվով հաղթեց «Կայզերսլաուտերինին»։

Եվրոպայի լիգայի եզրափակիչում գերմանական թիմը 0:3 հաշվով պարտվեց իտալական «Ատալանտային»։

Comments (0)
Add Comment